Գլխավոր Մարզեր ԿՈՏԱՅՔ Հրազդանի նախկին քաղաքապետի գործը փակուղի է մտե՞լ

Հրազդանի նախկին քաղաքապետի գործը փակուղի է մտե՞լ

0

Կոտայքի մարզի Հրազդան համայնքի նախկին ղեկավար Արամ Դանիելյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասով, այն է՝ առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում։  Hraparak.am-ը հիշեցնում է  որ Դանիելյանին ձերբակալել էին 2019-ի փետրվարի 26-ին:

Քրեական գործից զատ, Հրազդանի համայնքապետարանի ներկայացուցիչ Մխիթար Բեգյանը 2018 թվականին հայցադիմում էր ներկայացրել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան 3մլն. դրամի պատճառված վնասի հատուցման պահանջի մասին:1.5 տարի է անցել, սակայն հարուցված քրեական եւ քաղաքացիական գործերը առաջ չեն գնում: Արամ Դանիելյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ 102 մլն.դրամի չափով քրեական գործի քննությունը, կարելի է ասել, չի էլ սկսվել քննիչի ֆոկուսների արդյունքում. «1.5 տարի գնում ենք Հրազդան՝ գալիս: Սկզբից քննում էին Արամ Դանիելյանի 102 մլն.-ի գործը: Այդ ընթացքում պարզեցին, որ քաղաքապետարանի եւս 1 աշխատակից՝ 34 մլն. դրամի չարաշահում է կատարել: Սկսեցին այդ քննել, հետո պարզեցին, որ քաղաքապետարանի եւս մի աշխատակից 7մլն. դրամի չարաշահում է արել: Եվ այդպես՝ 7 հոգու իրար հետ կապ չունեցող գործեր միացրեցին, ուղարկեցին դատարան: Իսկ երբ 7 մեղադրյալով լինում է քրեական գործ, դա նշանակում է՝ 7 մեղադրյալ, 7 պաշտպան, 1 դատախազ եւ 1 հարգարժան դատավոր: Եթե 1 գործի մեջ 16 անձ կա, ոնց չլինի՝ ամեն դատական նիստին 1-ը կամ կհիվանդանա, կամ հարգելի կբացակայի,եւ այսքան ժամանակ մենք դատական նիստ չենք արել: Ու մենք հենց առաջին օրվանից ասել էինք,որ Արամ Դանիելյանը ունի 102 մլն.դրամի մեղադրանքը, ուղարկեք դատարան: Բերել եք Վարդուշին կպցրել եք Սիրանուշին, որը Դանիելյանի սկզբնական մեղադրանքի հետ բացարձակ կապ չունի, այդ դատը ոնց կկայանա՞: Դանիելյանն ասաց, որպեսզի իր վրա կասկած չլինի, 102 մլն. դրամը մուտք կանի քննչական կոմիտեի արտաբյուջե, կապացուցի իր անմեղությունը եւ այդ գումարը ետ կվերադարձնի»:

Քաղաքապետարանի ներկայացուցիչ Մխիթար Բեգյանը քրեկական գործ հետ կապված ասաց, որ դատավարությունը շարունակվում է, գործը ապացույցների փուլում է: Ամեն կերպ փորձում են ջրից չոր դուրս գալ։ Եթե քրեական գործով դատավարությունը նույն տեղում արդեն 1,5 տարի դոփում է, ապա 3մ լն. դրամի պատճառված վնասի հատուցման պահանջի մասին  քաղաքացիական գործով Դանիելյանը փորձում է ջրից չոր դուրս գալ: Ստացվում է, որ պետական պաշտոնյան կարող է չարաշահումներ կատարել եւ անպատիժ մնալ: Հրազդանի քաղաքապետարանի հայցն ընդդեմ նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանիդատավարությունը նույնպես շարունակվում է, Դանիելյանի պաշտպանն այս գործով նույնպես Սիրունյանն է: Քաղաքապետարանի նախկին բաժնի պետը, ով 2002-2018թթ աշխատել է Հրազդանի քաղաքապետարանում, 2018թ-ի հուլիսի 31-ին ազատվել է աշխատանքից: Իր չօգտագործված արձակուրդի դիմաց Հրազդանի համայնքապետարանի կողմից  իրեն վերջնահաշվարկ է վճարվել 2 մլն 853 հազար 333 դրամի չափով: Այդ տարիներին որպես համայնքի ղեկավար է աշխատել Արամ Դանիելյանը,  ով օրենսդրության համաձայն պարտավորություն ուներ ապահովելու աշխատողի արձակուրդը՝ աշխատողին ուղարկել արձակուրդի եւ վճարել արձակուրդի դիմաց, սակայն չի կատարել իր առջեւ դրված պարտականությունը, ինչի արդյունքում համայնքը վնաս է կրել նշված  գումարի չափով:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել