Գլխավոր Մարզեր Մարդիկ աշխատել են ուզում․ Ամուլսարի նախաձեռնող խումբ

Մարդիկ աշխատել են ուզում․ Ամուլսարի նախաձեռնող խումբ

0

Մեր նախաձեռնող խումբը շարունակում է հարցազրույցների շարքը Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների հետ: Իհարկե, ոմանք դեռ շարունակում են պնդել, որ բնակիչները դեմ են հանքի շահագործմանը եւ իբր «կայացրել են իրենց որոշումը», բայց ամեն անգամ նման շփումների ընթացքում ակնհայտ է դառնում մարդկանց իրական դիրքորոշումը եւ օր առաջ հանքի աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը մեր համայնքների համար:

Ցավոք Ամուլսարում աշխատանքների ապօրինի կասեցումից հետո համայնքներում սկիզբ առած արտագաղթը նոր թափ է ստացել համավարակից եւ պատերազմից հետո: Աշխատանք չլինելու պատճառով մարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի` հույսով, որ Ամուլսարում աշխատանքների վերսկսումից հետո կկարողանան վերադառնալ եւ աշխատել իրենց սեփական տանը, համայնքում:
Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ

Մեկնաբանել