Գլխավոր Հասարակություն Մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ է մոտենում Երկրին

Մարզադաշտի չափ ունեցող աստերոիդ է մոտենում Երկրին

0

Երկիր մոլորակին այսօր՝ փետրվարի 22-ին կմոտենա երկնաքար, որը մոտավորապես մարզադաշտի չափսերի է։ Այս մասին հայտնում է NASA-ն։ Համաձայն հաշվարկների, 2020 XU6 երկնաքարի ամենամոտ հեռավորությունը մեր մոլորակի կլինի 4 միլիոն կմ։ Այդ օրը, Երկրի կողքով թռչեն նաեւ 23 մետր տրամագծով 2020 BV9 (ամենամոտ տարածությունը՝ 5,6 միլիոն կիլոմետր) եւ 40 մետր տրամագծով 2021 CC5 աստերոիդները, որը կանցնի մոտավորապես 6,9 միլիոն կիլոմետր հեռավորությամբ:

Դրա հետ մեկտեղ փետրվարի 21-ին Երկրի կողքով անցել են 2021 DD1 եւ 2021 DK1 աստերոիդները, որոնք ունեն համապատասխանաբար 10 եւ 61 մետր տրամագիծ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Մեկնաբանել