Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Նորոգվում է ռմբակոծությունից տուժած դպրոցի շենքը

Նորոգվում է ռմբակոծությունից տուժած դպրոցի շենքը

0

2020 հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնակիորեն վնասվեց նաեւ Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի միջնակարգ դպրոցը: Ռմբակոծության հետեւանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ:

Դրանք կրում են բարեգործական բնույթ: Նախաձեռնությունը հեղինակը՝ VIWA բարեգործական ընկերության նախագահ Գեւորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է «Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն:

Կողմերի միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի եւ 1 առանձնասենյակի վնասված եւ քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում: Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաեւ ներքին հարդարման աշխատանքներ: Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչեւ մարտի 6-ը:

Մեկնաբանել