Գլխավոր Հասարակություն Սահմանամերձ Շինուհայրից ռուս խաղաղապահները գնացել են, գյուղի հիվանդանոցում գունդ կտեղակայվի. համայնքի ղեկավար

Սահմանամերձ Շինուհայրից ռուս խաղաղապահները գնացել են, գյուղի հիվանդանոցում գունդ կտեղակայվի. համայնքի ղեկավար

0

Համայնքների խոշորացումից հետո էլ Սյունիքի մարզի Շինուհայր և Խոտ համայնքները եղել են սահմանամերձ, սակայն կառավարության այս նոր ցանկով Շինուհայրը ներառված չէ և դեռևս պատճառը չեմ հասկանում: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Տաթև խոշորացված համայնքի (կենտրոնը Շինուհայր) ղեկավար Մուրադ Սիմոնյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ կառավարությունը հրապարակեց սահմանամերձ գյուղերի ցանկը և Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտ գյուղն է դարձել սահմանամերձ, այնինչ Շինուհայրը նույնպես պետք է ընդգրկված լիներ:

«Ինձ թվում է՝ շփոթմունք է եղել, և Շինուհայրը նույնպես կներառեն: Ես այսպես հասկացա, որ Սյունիքի սահմաններն ընդգծելուց հետո են գյուղերը ներառել, իսկ Շինուհայրում կա համայնքային օգտագործման տարածք, որտեղ կարելի է ասել սահմանազատումը դեռևս չի ավարտվել: Այսօրվա դրությամբ Տաթև խոշորացված համայնքից միայն Խոտը և Շինուհայրն են հարում ադրբեջանական մասին»,- ասաց համայնքապետը:

Նրա խոսքով՝ Խոտ գյուղի և Որոտանի սահմանազատումն իրականացվում է Որոտանի ՀԷԿ-ով, իսկ Շինուհայրը սահմանազատվում է ձորով:

«Այս պահին վտանգ կա ոչ միայն այս երկու գյուղում, այլև ամբողջ Սյունիքում: Պետք է զգույշ լինել: Օրինակ՝ Շինուհայրում չօգտագործվող համայնքային տարածք կա, և հնարավոր է, որ դա հանձնվի Ադրբեջանին, բայց այգիներն այս պահին անվտանգ են, չի ընդգրկվելու: Քարտեզը դեռևս հստակեցված չէ, այս տարածքում սահմանազատումը դեռևս շարունակվում է և ես չգիտեմ որտեղ է ավարտվելու: Միայն կարող եմ ասել, որ համայնքային հողեր են ընգրկվում, որոնք հնարավոր է հանձնեն»,- ասաց համայնքապետ Մուրադ Սիմոնյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել