Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ 12 օր ռազմամարզական ճամբար դպրոցականների համար․ նախագիծ

12 օր ռազմամարզական ճամբար դպրոցականների համար․ նախագիծ

0

ԿԳՄՍ–ն նախագիծ է մշակել, ըստ որի` «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկայի շրջանակներում դպրոցների 11-րդ դասարանի աշակերտներն այսուհետ պետք է ռազմամարզական ճամբար գնան։ Նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` e-draft.am-ում։

Դրանով առաջարկվում է, որ դպրոցականները 12 օր պետք է անցկացնեն ռազմամարզական ճամբարում` անցնելով շարային եւ մարտավարաֆիզիկական պատրաստություն, սովորելով կրակային, համազորային կանոնադրությունները, ինչպես նաեւ պետք է առաջին օգնության, կապ եւ հեռահաղորդակցության հմտություններին ծանոթանան, կիրառեն։

Իսկ նման ճամբարների անցկացման նպատակը, ինչպես նշվում է նախագծի հիմնավորման մեջ, զինվորականի մասնագիտության նկատմամբ հետաքրքրության ձեւավորումն է, արտակարգ իրավիճակներում դիմակայելու եւ արդյունավետ գործելու ունակությունների զարգացումը։ Ճամբարի անձնակազմը 56 հաստիքից է բաղկացած, որտեղ ներառված են նաեւ բժիշկ, հոգեբան, պարուսույց, խոհարար, էլեկտրիկ, հերթապահ ոստիկան։

Մեկնաբանել