Գլխավոր Հասարակություն Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվեցին Վայոց ձորի խոցելի ոլորտներով

Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվեցին Վայոց ձորի խոցելի ոլորտներով

0

ՓԵտրվարի 23-ին Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունեց Հայկական Կարմիր խաչի ընկերության եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին:Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ներկայացուցիչները, մարզպետի օգնականները: Փոխադարձ կարեւորելով համատեղ աշխատանքը՝ հանդիպման մասնակիցները անդրադարձան այնպիսի կարեւոր հարցերի, ինչպիսիք են աղետների կառավարումը, քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումը, իրազեկվածության բարձրացումը, մարդասիրական կարիքների բավարարումը, սոցիալ-հոգեբանական աջակցությունը:

Համագործակցությունը լիարժեք եւ արդյունավետ իրականացնելու նպատակով մարզպետ Արարատ Գրիգորյանը առաջարկեց կատարվելիք աշխատանքները նախապես քննարկել եւ պայմանավորվածություն ձեռք բերել մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների հետ:

Կարմիր խաչի ներկայացուցիչները հետաքրքրվեցին մարզի այն խոցելի ոլորտներով, որոնք առավել շատ աջակցության կարիք ունեն:

Կողմերը վերահաստատեցին փոխադարձ պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու համագործակցման ընդլայնման ու խորացման ուղղությամբ, որտեղ առաջնային կարեւորություն տրվեց կարեւորություն տրվեց կրթության եւ գյուղատնտեսության ոլորտներին: Քննարկման առանցքային ուղղություններից էր ռազմական գործողություններին մասնակցած անձանց եւ նրանց հարազատներին հոգեբանական աջակցության տրամադրման հարցը:

Հանդիպման ավարտին մարզպետի տեղակալը ներկայացրեց համագործակցության շրջանակներում կատարված լայնածավալ աշխատանքը, առաջարկեց աջակցության ծրագրերում ներգրավել ոչ միայն արցախցի հայրենակիցներին այլ նաեւ մարզի խոցելի խմբերին:

Արդյունավետ համարելով համատեղ աշխատանքը թե՛ Covid19-ի, թե՛ Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ՝ Արարատ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց իրենց մարդասիրական առաքելության համար եւ մաղթեց փոխադարձ արդյունավետ աշխատանք:

Մեկնաբանել