Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Հրահատը չհասցրեց մեկնել առաջնագիծ․մտերմուհին դանակով մարմնական ծանր վնասվածք հասցրեց

Հրահատը չհասցրեց մեկնել առաջնագիծ․մտերմուհին դանակով մարմնական ծանր վնասվածք հասցրեց

0

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Թաթուլ Պողոսյանի նախագահությամբ շարունակվում է մասիսցի Էմիլիա Ե–ի դատավարությանը։ Նրան մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 112 մասի 1-ին հոդվածի հատկանիշներով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը։

Ըստ մեղադրանքի, Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի բնակիչ Հրահատ Ազատյանը մոտ 6 տարի է, ինչ ծանոթ է Էմիլիայի հետ, եւ նրանք գտնվել են մտերիմ հարաբերությունների մեջ:

Անցած տարի,  հոկտեմբերի 21-ին, կեսօրին,  Հրահատ Ազատյանը հյուր է գնացել մտերմուհուն։ Հրահատը ցանկացել է հրաժեշտ տալ նրան, քանի որ  պիտի  մեկներ Արցախ՝առջնագիծ։

Տան խոհանոցում Հ.Ազատյանը հրաժեշտ է տվել Էմիլիային,  որից հետո վերջինս տղամարդուց  պահանջել է հեռանալ իր տնից։  Հրահատ Ազատյանը չի հեռացել,  փորձել է գրկել էմիլիային, կինը  թույլ չի տվել, ինչի  պատճառով նրանց միջեւ վիճաբանություն է ծագել:  Ազատյանը դուրս է եկել տան բակ, գետնից վերցրել է քարերը եւ նետել է էմիլիայի ուղղությամբ, որոնցից մեկը կպել է կնոջ դստերը: Այդ միջադեպից, էմիլիան նյարդայնացել է, տան մուտքի դռան մոտ դրված կոշիկների դարակի վրայից վերցրել է խոհանոցային դանակը եւ պահանջել է Հրահատ Ազատյանից հեռանալ տնից, վերջինս կրկին մոտեցել է էմիլիային։

Տեսնելով այդ էմիլիան, Հրահատ Ազատյանին մարմնական վնասվածք պատճառելու ուղղակի դիտավորությամբ’ աջ ձեռքում եղած խոհանոցային դանակով ուղղակի դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Հրահատ Ազատյանի ձախ թիակի ներքեւի հատվածին եւ ձախից կրծքավանդակի հետին մակերեսի ծակած-կտրած թափանցող վերքի ու ձախակողմյան հեմոպնեւմոթորաքսի ձեւով պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս:

Ամբաստանյալ կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին, իսկ նրան մեղսագրվող հոդվածը նախատեսում  է ազատազրկում՝ 3–ից  7 տարի ժամկետով։

Մեկնաբանել