
Մոտ մեկ ամիս է՝ Շիրակի մարզի դատախազությունը գլխավորում է Գուրգեն Գրիգորյանը։ Նա ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Շիրակի մարզի դատախազ նշանակվեց այս տարվա հունվարի 29-ին, մինչ այդ զբաղեցնում էր Շիրակի մարզի դատախազի տեղակալի պաշտոնը։
Գուրգեն Գրիգորյանը 38 տարեկան է, ծննդով Շիրակի մարզի Երազգավորս համայնքից է, ավարտել է Երեւանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը։ Նա բավական երկար ժամանակ աշխատել ու տարբեր պաշտոններ է զբաղեցրել զինվորական քննչական համակարգում։

Իր գործունեությունը սկսել է 2006 թվականից՝ նշանակվելով Շիրակի կայազորի զինվորական դատախազության քննիչ։
Aravot.am-ի այն հարցին, թե ծննդով լինելով Շիրակի մարզից, այս տեղանքում ունենալով հարազատներ, բարեկամներ, ծանոթներ՝ որեւէ կաշկանդվածություն չի՞ զգում, Գուրգեն Գրիգորյանն ասաց․ « Ո՛չ, բոլորը հավասար են օրենքի առջեւ, այդ թվում հարազատ, ծանոթ, բարեկամները»։ Խոսելով ընտրած գործելաոճի մասին՝ դատախազն ասաց․ «Շարունակելու ենք անզիջում պայքար մղել ցանկացած կոռուպցիոն դրսեւորումների եւ առհասարակ հանցավորության դեմ։ Ինչպես նաեւ շարունակելու ենք պատշաճ ձեւով իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ եւ օրենքներով դատախազությանը վերապահված լիազորությունները»։
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։