Թիրախային համայնքներից եւ «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»(«ՊՏԱԾ-Հ») ծրագրի շրջանակներում ստեղծված Տարածաշրջանային խորհրդատվական խորհուրդների կողմից ներկայացվող ծրագրային առաջարկների հիման վրա Մեղրիի մաքսակետին կից եւ Մ-2 միջպետական ճանապարհի հարեւանությամբ կառուցվել են ավտոկայանատեղի եւ գյուղատնտեսական շուկա։
Այս մասին տեղեկացնում է «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան» ծրագրի գործադիր մարմին հանդիսացող ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը։
Ծրագրի ողջ բյուջեն կազմում է 94.869.467 ՀՀ դրամ, որից «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր – Հայաստան» ծրագրի ներդրումը կազմում է 43.474.200 ՀՀ դրամ։
Գյուղատնտեսական շուկայի համար իրականացվել է 1155 ք․մ․ տարածքի վերանորոգման, բարեկարգման, հենապատի եւ սանհանգույցի կառուցման աշխատանքներ։ Տեղադրվել են թվով 8 տաղավարներ եւ ճանապարհային նշաններ։
Ավտոկայանատեղու համար իրականացվել է 3084 ք․մ․ տարածքի վերանորգման, բարեկարգման, հենապատի եւ սանհանգույցի կառուցման աշխատանքներ։