Կորոնավիրուսի համավարակը կավարտվի հաջորդ տարվա սկզբին, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Հանս Կլյուգեն, հաղորդում է դանիական DR հեռուստաալիքը: Կլյուգեն շեշտել է, որ վատագույնն արդեն անցյալում է:
«Մենք ավելի շատ բան գիտենք վիրուսի մասին, քան 2020 թվականին, երբ այն նոր էր սկսել տարածվել»,- ասել է ԱՀԿ-ի ներկայացուցիչը: Ճիշտ է 2022 թվականի սկզբին կորոնավիրուսը չի անհետանա, բայց սահմանափակումների անհրաժեշտություն այլեւս չի լինի:
Կլյուգեն հավելել է, որ սա միայն կանխատեսում է, ոչ ոք հաստատ չգիտի, թե իրավիճակն ինչպես կզարգանա: