Գլխավոր Մարզեր ԱՐՄԱՎԻՐ Եղեգնուտը կլուսավորվի

Եղեգնուտը կլուսավորվի

0

2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում սկսվել են Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքի փողոցների արտաքին լուսավորության ցանցի վերակառուցման եւ ընդլայնման աշխատանքները:

Համայնքի փողոցների եւ ներհամայնքային ճանապարհների ընդհանուր երկարությությունը 10 կմ է, որից լուսավորված է միայն 10 %-ը:

Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 26 մլն 942.8 հազ. դրամ, որից ՀՀ պետական բյուջեից տրամադրվող սուբվենցիայի չափաբաժինը եւ համայնքի մասնակցությունը հավասարաչափ է` յուրաքանչյուրի մասով 13 մլն 471.4 հազարական դրամ:

Ծրագրի իրականացմամբ համայնքը կունենա հիմնանորոգված գիշերային լուսավորություն, երթեւեկությունն ու տեղաշարժը կդառնա անվտանգ եւ հարմարավետ:

Ծրագրի իրականացման փուլում կստեղծվի շուրջ 15 ժամանակավոր աշխատատեղ:

Մեկնաբանել