Վանաձորում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական հրդեհի դեպքից Marzer.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Լոռու մարզի մեր թղթակիցը տեղից հաղոդում է, որ հրդեհի հետեւանքով բնակարանում կիսամոխրացած վիճակում հայտնաբերվել է տան տիրոջ՝ 1962թ-ին ծնված Գ.Մ.-ի դին: Հրշեջ փրկարարների օգնությամբ բնակարանից դուրս են բերվել 1985թ-ին ծնված Ա. Կ.-ին եւ 1987թ-ին ծնված Կ.Ա.-ին եւ տեղափոխել հիվանդանոց:
Մեր թղթակիցը հայտնում է նաեւ, որ հիվանդանոց տեղափոխվածները քույր ու եղբայր են, իսկ մահացածը նրանց մայրն է: Տուժածներից եղբորը հիվանդանոց են տեղափոխել հարեւանների, իսկ քրոջը՝ փրկարարներից մեկի անձնական մեքենայով: Դեպքի վայրում այս պահին աշխատում են իրավապահները: