
Գեղարքունիքի մարզում փետրվարի 23-ին, կրակոցներ են հնչել. երեկոյան՝ Ոստիկանության Մարտունու բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ծակքար գյուղի վարչական տարածքում գտնվող «Գոհար» հարսանյաց սրահի բակում կրակոցներ են հնչել։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները տաք հետքերով պարզել են, որ ժամեր առաջ նշված հարսանյաց սրահում տեղի է ունեցել հարսանյաց հանդես, որի մասնակիցներից՝ Գեղարքունիքի մարզի բնակիչներ 27-ամյա Ս․ Սիրականյանը եւ 29-ամյա Ա․ Եփրեմյանը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության նկատմամբ, իրենց մոտ եղած որսորդական ակոսավոր հրացաններով դեպի օդ կրակոցներ են արձակել։

Հայտնաբերվել են նաեւ հանցագործության գործիք հրացանները։ Դեպքի վայրում հայտնաբերվել են թվով 5 հատ կրակված պարկուճներ։
Շարունակությունը սկզբնազբյուր կայքում։