Գլխավոր Արտակարգ «Toyota Corolla»–ի 23–ամյա վարորդը բախվել է լուսացույցին․ կան տուժածներ

«Toyota Corolla»–ի 23–ամյա վարորդը բախվել է լուսացույցին․ կան տուժածներ

0

Փետրվարի 24-ին, ժամը 05:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Թաիրով գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Ի․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել լուսացույցի սյանը, ինչի հետեւանքով սյունը ընկել է եւ փակել ճանապարհը։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղեւորներ Մ․ Գ․-ին (ծնված 1994 թ․) եւ Ա․ Մ․-ին (ծնված 1995 թ․), ովքեր հոսպիտալացվել են Վաղարշապատի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները նաեւ հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, ապամոնտաժել լուսացույցի սյունը եւ հեռացրել երթեւեկելի հատվածից։

 

Մեկնաբանել