Գլխավոր Без рубрики Բախում Փաշինյանի կողմնակիցների եւ «Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջեւ

Բախում Փաշինյանի կողմնակիցների եւ «Հայրենիքի փրկության շարժման ներկայացուցիչների միջեւ

0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած երթը ավարտվեց Հանրապետության հրապարակում: Ազատության հրապարակի մոտով անցնելիս, սակայն, փոքրիկ բախում տեղի ունեցավ Փաշինյանի աջակիցների ու «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչների միջեւ:

Թեեւ վարչապետը բազմիցս հորդորեց միայն ծափերով արձագանքել, եթե նույնիսկ լինեն «Նիկոլ, դավաճան» վանկարկումներ, սակայն փոքրիկ բախումից խուսափել չհաջողվեց:

Ազատության հրապարակում հավաքված ընդդիմադիր ակտիվիստները երկաթե ճաղավանդակների հետեւից հայհոյանքներ էին հնչեցնում եւ ինչ-որ իրեր նետում տարածքով անցնող Փաշինյանի աջակիցների ուղղությամբ: Ոստիկանների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվեց:

 

Մեկնաբանել