Սեւանա լիճը հանրությանը վերադարձնելու հրամայականը կյանքի կոչելու օրակարգում կատարվում է ամենակարեւոր ու անկյունաքարային քայլերից մեկը՝ Շրջակա միջավայրի նախարարության «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը հայտարարում է հայտերի ընդունում Սեւանա լճի հանրային երեք լողափերում ջրափնյա հանգիստ կազմակերպելու եւ սպասարկում իրականացնելու նպատակով։ Այս մասին հաղորդում է Շրջակա միջավայրի նախարարությունը:
հանրային լողափ №1 (Սեւան-Երեւան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 1.39 հա)
անրային լողափ №2 (Սեւան-Երեւան միջպետական Մ4 ավտոմայրուղու 66,5 կմ-ից դեպի Թերակղզու ափամերձ հատված, 1.82 հա)
հանրային լողափ №3 (Սեւան-Երեւան միջպետական Մ4 ավտոմայրուղու 63 կմ-ից դեպի ափամերձ հատված, 5 հա):
Հայտերի ուսումնասիրության արդյունքում ընտրված մասնակցին (մասնակիցներին) սահմանված կարգով կառաջարկվի կնքել «Սեւանա լճի հանրային լողափի սպասարկման» պայմանագիր երեսունվեց ամիս ժամկետով՝ հանրային լողափերից յուրաքանչյուրի համար։
Արդյունքում՝ մենք ունենալու ենք գեղեցիկ կահավորված, հարդարված եւ գրավիչ ծառայություններ մատուցող հանրային լողափեր Սեւանա լճի առափնյա երեք տարբեր հատվածներում։
Հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն Սեւանա լճի ափին
Հանրային ծառայությունների մատուցման բարձր որակ
Անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարար ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ
Աղբահանության պատշաճ կազմակերպում եւ մաքրիչ կայանների առկայություն
Հեռանկարային ներդրումային ծրագրեր եւ հավելյալ աշխատատեղերի ստեղծում։
Հանրային լողափերում գործունեություն ծավալող կազմակերպությունների հասույթի 15 տոկոսը վճարվելու է «Սեւան» ազգային պարկին։ Որպես ձեռնարկատիրական գործունեությունից գոյացող լրացուցիչ եկամուտ՝ դա կնպաստի ՊՈԱԿ-ում համալիր ծրագրերի իրականացմանը եւ ազգային պարկի սեփական կարողությունների հզորացմանը։
Պետք է բարձր նշաձող սահմանել բնության հատուկ պահպանվող տարածքներում ներդրումային միջավայրի համար եւ շարժվենք այդ ուղղությամբ՝ մեկընդմիշտ անցյալում թողնելով հանրային լողափերի վերաբերյալ ներկայիս ընկալումները։
Մասնակցության հայտն անհրաժեշտ է ներկայացնել փաստաթղթային ձեւով «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ` Գեղարքունիքի մարզ, ք.Սեւան, Կարմիր բանակի 56 հասցեով մինչեւ սույն հայտարարության հրապարակման օրվանից հաշված 10-րդ աշխատանքային օրվա ժամը 10:00-ը:Հայտերը, հայերենից բացի, կարող են ներկայացվել նաեւ անգլերեն կամ ռուսերեն լեզուներով:
Հայտ կարող է ներկայացվել ինչպես մեկ, այնպես էլ՝ մի քանի կամ բոլոր չափաբաժինների համար:
Յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել միայն մեկ հայտ։
Հայտի ներկայացման, դրանց գնահատման եւ հանձնաժողովի գործունեության կարգը հաստատված է «Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի «24» «փետրվարի» 2021թ. № 1 որոշմամբ։