
Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Մի պաշտպան Արման Թաթոյանը՝ նշելով, որ չի կարելի թույլ տալ լարվածության բերող որեւէ զարգացում:

Ըստ պաշտպանի՝ իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
«Այս պատասխանատու օրերին, առավել, քան երբեւէ, մեզ անհրաժեշտ է զգոնություն եւ համերաշխություն»,- գրել է Թաթոյանը: