«Ով վեր է կենում, իմ հրաժարականն է պահանջում: Նորմալ է, բայց թող ժողովուրդը իմ հրաժարականը պահանջի, ես վեր կենամ, գնամ իմ գործերին: Թող ժողովուրդը ինձ դատապարտի, թող ժողովուրդը հրապարակում ինձ գնդակահարի»: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը:
Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետը: Նա նաեւ անդրադարձավ պատերազմի հետ կապված որոշ հարցերի:
«Նրանք փորձում են ինձ մեղադրել դավաճանության մեջ, բա ի՞նչ գործ ունի դավաճանի կոչով այսքան մարդ հրապարակում: Նրանք փաստացի ձեզ են ուզում մեղադրել դավաճանության մեջ»,- ընդգծեց Փաշինյանը՝ հավելելով, որ դավաճանները 17 ուժերն են, որոնց վարչապետի թեկնածուն ասում էր՝ դեռ հոկտեմբերին զանգել է բանակի ղեկավարներին, ասել՝ իշխանությունը վերցրեք:
Ըստ վարչապետի՝ նրանք անընդհատ բանակին կոչ են արել կռվել ոչ թե թուրքի դեմ, այլ սեփական ժողովրդի:
«Զինվորի հացը գողացողը եկել է զինվորին հաց տվողին, շոր տվողին, աշխատավարձը բարձրացնողին դավաճանության մեջ է մեղադրում: ….Նրանք երկու տարի է՝ մեզ մեղադրում են հող հանձնելու մեջ, բայց ընդամենը երկու օր առաջ կամ մի քանի օր առաջ մերժվածը հրապարակայնորեն որպես հպարտության նշան ասում է, որ ինքը համաձայնել էր 7 շրջանները հանձնել Ադրբեջանին: Բա որ դուք ամեն ինչ պայմանավորվել էիք արդեն կամ բանակցությունները տարել էիք էնտեղ, որ խոստովանում եք, որ ընդունել եք այդ պայմանները եւ համարում էիք, որ դա լավ լուծում է, ինչո՞ւ էիք մեզ մեղադրում հող հանձնելու մեջ, բաց նամակներով հանդես գայիք, ասեիք՝ գնա ստորագրիր էդ թուղթը»,- դիմելով ընդդիմադիրներին՝ ասաց ՀՀ վարչապետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: