Նիկոլ Փաշինյանի աջակիցների երթն ավարտվեց Գարեգին Նժդեհի փողոցում: Փաշինյանը հայտարարեց, որ իր առաջարկը շարունակում է մնալ նույնը՝ Արմեն Սարգսյանը պետք է պաշտոնից ազատի Օնիկ Գասպարյանին, կամ վերջինս պետք է դիմում գրի ու հեռանա:
Նա ասաց, որ ակցիաները դադարեցնում են՝ առաջարկելով, որ ընդդիմադիրները նույնպես դադարեցնեն դրանք։ «Քաղաքական ուժերին հրավիրում ենք քննարկումների հետագա անելիքների վերաբերյալ: Որոշումները կայացվելու են ժողովրդի կարծիքը հաշվի առնելով»,– ասաց Փաշինյանը։
Փաշինյանն ասաց, որ ինքը կգնա կառավարություն, մի քանի նիստեր, խորհրդակցություններ կանեն ու որոշումներ կկայացնեն:
«Մեր կարգախոսը հետեւյալն է՝ «Վերջ թավիշին»,– ասաց Փաշինյանը:
Իր ելույթից հետո Նիկոլ Փաշինյանը նստեց ավտոմեքենան ու ավտոշարասյունով հեռացավ: