Գլխավոր Արտակարգ Դավիթբեկում չպայթած զենք է հայտնաբերվել

Դավիթբեկում չպայթած զենք է հայտնաբերվել

0

Օրերս «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն»-ի աշխատակիցները եւ ՄԱԿ-ի գնահատող հանձնախումբը Սյունիքի մարզի Դավիթ Բեկ համայնքում էին։

Այստեղ հետազոտական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է կասետային չպայթած ենթազինամթերք։ Վտանգավոր տարածքը նշագրվել է ականային վտանգի մասին հատուկ ժապավեններով: Իսկ հայտնաբերված չպայթած զինամթերքը ոչնչացվել է:

Չպայթած զինամթերք հայտնաբերելու եւ ոչնչացնելու նպատակով Դավիթ Բեկում աշխատանքները շարունակվում են։

Մեկնաբանել