Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Լոռու մարզի  Թումանյան համայնքը քաղաքապետի նոր պաշտոնակատար ունի. Նախկին քաղաքապետը եւս պահանջել...

Լոռու մարզի  Թումանյան համայնքը քաղաքապետի նոր պաշտոնակատար ունի. Նախկին քաղաքապետը եւս պահանջել էր վարչապետի հրաժարականը

0

Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքը նոր ղեկավար ունի: Վարչապետ  Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Տիգրան Մխիթարյանևը: Նա ծնունդով Քարինջ բնակավայրից է, եղել է Թումանյանի ավագանու անդամ, ունի բարձրագույն կրթություն, աշխատել է մի շարք կառույցներում: Անկուսակցական է:

Տիգրան Մխիթարյանը

Marzer.am-ի հետ զրույցում համայնքապետի նորանշանակ պաշտոնակատարը հաստատեց այս տեղեկությունը, նշելով, որ աշխատելու է ի շահ խոշորացված համայնքի:

Նախկին քաղաքապետ Լեւոն Զավարյանը մեկն էր այն համայնքապետերից, ովքեր միացել էին ամիսներ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

Ելնելով երկրում ռազմական դրության պայմաններից, ՏԻՄ ընտրությունների օրեր մինչ օրս որոշված չեն:

Է. Ա.

Marzer.am

Մեկնաբանել