Գլխավոր Ահազանգ Շահումյան գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը. դատարանից պահանջ ունեն

Շահումյան գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը. դատարանից պահանջ ունեն

0

Այսօր ժամը 22:00-ից Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչները փակել են Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը:Այս մասին տեղեկացնում է armtimes.com:

Պատճառն, ըստ շահումյանցիների, այս պահին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստն է, որում քննվում է փետրվարի 9-ն գյուղում տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով ձերբակալված 5 անձանց խափանման միջոցի ընտրության հարցը:

«Հայկական ժամանակի» հետ զրույցում մեղադրյալներից երկուսի հայրը՝ Վրույր Մարտիոսյանն ասաց, իր որդիներից մեկի նկատմամբ արդեն կալանավորման որոշում է կայացվել: Մյուսների հարցը դեռ քննվում է:

Նշենք, որ այդ օրը Շահումյանում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վիճաբանության հետեւանքով ձերբակալվել էր գյուղի 5 բնակիչ:

Մարտիրոսյանը նաեւ վստահեցրեց, որ վիճաբանությունից տուժած կողմը բողոք-պահանջ չունի, սակայն մարզի դատախազությունը ճնշումներ է գործադրում նրանց վրա:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել