Գեղարքունիքի նորանշանակ փոխմարզպետ 32-ամյա Նարեկ Մանուկյանը 2018թվականի հոկտեմբերից աշխատում է մարզպետարանում, նախ մարզպետի օգնական էր, ապա 2020թվականի մայիս ամսից մարզպետի խորհրդական։
Սովորել է Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի միջնակարգ դպրոցում, ապա 1996թ–ից ընտանիքով տեղափոխվել են Երեւան եւ ուսումը շարունակել է Երեւանի թիվ 166 միջնակարգ դպրոցում:
Ավարտել է Երեւանի պետական ճարտարագիտական համալսարանի կիրառական մեխանիկա բաժինը, որից հետո նույն ֆակուլտետի մագիստրատուրան։ Երկու տարի անց՝ 2013թ տեղափոխվել է արտերկիր։
Ուսմանը զուգընթաց աշխատել է «Երեւան Ջուր» ՓԲԸ «Հյուսիս» մասնաճյուղի իրացման բաժնում, որպես առեւտրային մենեջեր, ապա նույն բաժնում, որպես հասույթի ձեւավորման գծով մենեջեր , «Երեւան Ջուր» ՓԲԸ «Արեւմուտք» ՇՏ-ում, «Մաշտոց» տեղամասի ջրամբարների շահագործման բաժնի «Կաթի կոմբինատ» ՕԿՋ-ում, որպես օպերատոր: 2014-2016թթ. աշխատել է «Վիվառո Գեյմ» ՍՊԸ-ի «Կովկաս» համալիրում, որպես մենեջեր:
ՀՀ վարչապետի 2021 թվականի փետրվարի 23-ի 158 – Ա որոշմամբ նշանակվել է Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
2007-2009 թթ. ծառայել է Հայոց բանակում: Ամուսնացած է, ունի երկու զավակ։
Լուսանկարը Նարեկ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից։