Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Ինչո՞ւ է Լոռու մարզպետարանը առանձնացրել 31 դպրոցի

Ինչո՞ւ է Լոռու մարզպետարանը առանձնացրել 31 դպրոցի

0

ՀՀ Լոռու մարզպետարանը ֆինանսական վատ վիճակով պայմանավորված իր ենթակայության գտնվող թվով 31 դպրոցի լրացուցիչ գումար է հատկացրել. գումար ստացողների թվում են Լեռնապատ, Շահումյան, Փամբակ, Վահագնի եւ այլ գյուղերի դպրոցներ: Օրինակ, Վահագնիի դպրոցը ստացել է 400 հազար դրամ գումար, Փամբակինը՝ 1 մլն 700 հազար դրամ, Լեռնապատինը՝ 2 մլն 700 հազար դրամ:
Նշենք, որ Ղուրսալիի գյուղի դպրոցին հատկացվել է 995 հազար դրամ:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ղուրսալի գյուղի դպրոցի տնօրեն Խաչատուր Միքայելյանի հետ եւ հետաքրքրվեց, թե ինչ հարց կարող են լուծել 995 հազար դրամով:

«Մեր դպրոցի աշխատավարձերը, պահպանման ծախսերը ծածկելու համար ունեցած գումարը չէր բավականացնում, հաշվառելով ուսուցիչների, դասարանների, դասարանաների թիվը եււ ժամաքանակը, պարզվեց, որ չէր բավականացնում, դրա համար էլ ավել են հատկացրել, որ բավարարի:

Անցյալ տարի մենք տնտեսում ունեինք, դա բավականացրեց, բայց այս տարի չունեինք, եղած գումարը չբավարարեց»,– բացատրեց դպրոցի տնօրենը:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել