Գլխավոր Արտակարգ Կախակնում տուն է այրվել

Կախակնում տուն է այրվել

0

Փետրվարի 27-ին, ժամը 06։50-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կախակն գյուղում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ըստ ԱԻ նախարարության, հրդեհը մեկուսացվել է ժամը 07:33-ին, մարվել՝ 08։13-ին։

Այրվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկին կից շինության տանիքը (մոտ 9 քմ):

Մեկնաբանել