Գլխավոր Արտակարգ Կրկնակի վրաերթ Երեւանում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

Կրկնակի վրաերթ Երեւանում․ կա մեկ զոհ, մեկ վիրավոր

0

Փետրվարի 27-ին, կրկնակի վրաերթի դեպք է տեղի ունեցել Երեւանում։  Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, Ժամը 07։10-ի սահմաններում Երեւանի բնակիչ` 55-ամյա Արմեն Ա․-ն իր վարած Honda մակնիշի 66 AA 678 համարանիշի ավտոմեքենայով Սեբաստիա փողոցում` «Երեւան Սիթիի» դիմաց, վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածները շպրտվել են հանդիպակաց երթեւեկելի գոտի, որի հետեւանքով էլ նրանցից մեկը կրկնակի վրաերթի է ենթարկվել Թալին քաղաքի բնակիչ` 23-ամյա Արիստակես Գ․-ի վարած Mercedes մակնիշի 77 TG 707 համարանիշի ավտոմեքենայի կողմից։

Վարորդները, մինչեւ շտապօգնության ժամանումը, քաղաքացիների օգնությամբ  օգնություն են ցուցաբերել վիրավորներին, ապա օգնել են նրանց՝ շտապօգնության ավտոմեքենանով տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն։

Վարորդները տեղում ենթարկվեցին սթափության փորձաքննության։ Պարզվեց, որ նրանք եղել են սթափ։ Ոստիկանությունը պարզում է մահացածի եւ վիրավորի ինքնությունը։

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

 

Մեկնաբանել