Գլխավոր Հասարակություն Հրապարակվել է կեղծված ձեւաթուղթ․ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար

Հրապարակվել է կեղծված ձեւաթուղթ․ Դիլիջանի քաղաքապետի պաշտոնակատար

0

Դիլիջանի համայնքապետi պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է իր անձի հետ կապված հրապարակումներին եւ նշել, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու է Դիլիջանը շենացնելու համար:

Սարգսյանը գրել է.

«Սիրելի՛ դիլիջանցիներ, վերջին ամիսներին հայ հասարակությանը մշտական սթրեսի մեջ պահող, ստերի ու զրպարտությունների անհատակ ջրհոր հիշեցնող տելեգրամյան հայտնի ալիքը հրապարակել է մի խեղված, կեղծված ձեւաթուղթ, որում ես իբր սխալ եմ նշել ուսումնառությանս վայրը, ջնջել, ուղղել եւ մի ուրիշ սխալ էլ իբր արել եմ սեռի համար նախատեսված դաշտում։

Ցավով եմ արձանագրում, որ հայրենիքումս գործող լրատվամիջոցները առանց ինձ հետ կապ հաստատելու, սրա իսկությունը ստուգելու փորձերի իրար հերթ չտալով տարածում են այս ցնդաբանությունը։

Ողջախոհություն եմ մաղթում բոլորիս եւ վստահեցնում, որ անկախ ստի ու կեղծիքի արշավներից՝ ամեն ինչ անելու եմ շենացնելու համար մեր հայրենիքի ամենագեղեցիկ անկյունը՝ մեր Դիլիջանը»։

Հիշեցնենք, որ Դավիթ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դիլիջանի համայնքապետի պաշտոնում է նշանակվել երեկ՝ փետրվարի 26-ին եւ ըստ հրապարակումների, նա անձնական գործում սեռը նշել է «արու»։

Մեկնաբանել