Արդեն հայտնել ենք, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչները նախօրեին ուշ երեկոյան փակել էին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը:
Marzer.am-ին ճանապարհը փակած բնակիչները պատմեցին՝ դեռ փետրվարի 9-ին գյուղի բնակիչների միջեւ կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է սկսվել: Երիտասարդներն իրար չեն հասցկացել, քաշքշել են միմյանց, արդյունքում, մի քանիսը վնասվածքներ են ստացել: Գործը հասել է իրավապահներին:
Հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել գյուղի 5 երիտասարդի: Տուժողները, որ կրկին Շահումյան գյուղից են, ըստ մեղադրվողների հարազատների ու տուժողներից մեկի ազգականի՝ որեւէ բողոք պահանջ չունեն, սակայն ճանապարհ փակած գյուղացիների խոսքով՝ տղաներին ձերբակալել են: 5 մեղադրյալներից մեկին դատարանը օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակել: Մոտ մեկ ժամ փակ մնալուց հետո ճանապարհը թեպետ բացվեց, սակայն բնակիչները հիմա էլ հավաքվեցին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի բակում, որտեղ կեսգիշերին մոտ ընթանում էր մեղադրյալների խափանման միջոց ընտրելու հարցը:
Մյուս 2 մեղադրյալների հետ կապված, ովքեր հարազատ եղբայրներ են, դատարանը կալանավորման որոշում է կայացրել: Շահումյանցիների պահանջը մեկն է՝ արդար քննություն: Մանրամասները՝ Marzer.am-ի տեսանյութում: