Գլխավոր Ահազանգ Թաղի սովորական կռիվը դարձրիք եսիմ ինչ. Շահումյանցիները կրկին ճանապարհ են փակել. Արդարություն...

Թաղի սովորական կռիվը դարձրիք եսիմ ինչ. Շահումյանցիները կրկին ճանապարհ են փակել. Արդարություն են պահանջում (ֆոտո, վիդեո)

0

Լոռու մարզի Շահումյան գյուղի բնակիչները արդար քննության պահանջով երեկ կրկին փակել էին Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը: Հիշեցնենք՝ փետրվարի 9-ին գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքով հարուցվել են քրեական գործեր, մեղադրանք է առաջադրվել 5 հոգու, որոնցից մեկի համար դատարանը խափանման միջոց է ընտրել գրավը, մյուս 4 տղաների խափանման միջոց կիրառվել է կալանավորում:

Ճանապարհ փակած գյուղացիներն ասում են՝ տուժողների վրա իրավապահ մարմիններն ու Լոռու դատախազը ճնշում են գործադրում: Նրանց խոսքով՝ կալանավորված տղաները կամավորագրվել ու մասնակցել են թե Ապրիլյան քառօրյա պատերազմին, ու թե Արցախյան երկրորդ պատերազմին: Ասում են՝ կալանավորման հիմքեր չկան: Շահումյանցիները վճռական են տրամադրված՝ բողոքի ակցիաներ կանեն այնքան, մինչեւ որ, ըստ իրենց, արդարությունը կվերականգնվի:

Տեղում են եղել նաեւ ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Մելինե Եղշատյանի գլխավորությամբ, ով ոչ միայն հորդորել է բացել ճանապարհը, այլ նաեւ ճանապարհներ փփակելու փոխարեն առաջ շարժվել իրավական ճանապարհով:

Դեպքի վերաբերյալ հաղորդագրություն էր տարածել նաեւ քննչական կոմիտեն:

Մանրամասները՝ marzer.am-ի տեսանյութում:

Մեկնաբանել