Գլխավոր Ահազանգ Ողջ մնացած անձանց մասին արդեն խոսելն անհավանական է. Հունան Թադեւոսյան

Ողջ մնացած անձանց մասին արդեն խոսելն անհավանական է. Հունան Թադեւոսյան

0

Արցախում որոնողական աշխատանքները դեռևս չեն վերսկսվել: Ռուսական կողմը բանակցություններ տանում է, սակայն դեռ որևէ արդյունքի չի հասել:

Այս մասին «Հայկական ժամանակի» հետ զրույցում ասաց  Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

Աշխատանքներն, ըստ Թադևոսյանի, փետրվարի 15-ին երկու օրով դադարեցվել էին հայկական կողմի որոշմամբ, քանի որ առատ ձյուն էր տեղացել և, ըստ պատասխանատուի, այդ պայմաններում աշխատանքի արդյունավետությունը զրոյական է լինում:

«Ողջ մնացած անձանց մասին արդեն խոսելն անհավանական է: Հիմնականում զինվորների մասունքներն են մնացել, որ ձյունը գալիս է, ծածկվում են, և չեն երևում: Միայն դրա համար մենք դադարեցրեցինք որոնումները՝ վերսկսելու նպատակով: Այնուհետ ադրբեջանական կողմը տեղեկացրեց, որ թույլ չի տալիս որոնողական աշխատանքները շարունակել, առանց որևէ պատճառ նշելու, առանց մեկնաբանության»,-ասաց Թադևոսյանը:

Փրկարարներից բացի, որոնողական աշխատանքներում ներգրավվել էին նաև զոհված ու անհետ կորած զինծառայողների ծնողերն ու հարազատները: Նրանց մի մասն, ըստ ԱԻՊԾ պատասխանատուի, հետ են վերադարձել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Մեկնաբանել