Այսօր՝ փետրվարի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում:
Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ ժամը 20:30ի սահմաններում, Նիզամի գյուղի բնակիչ, 38-ամյա Էդուարդ Աբրահամյանը՝ Նիզամի գյուղի կենտրոնական փողոցում՝ իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել համագյուղացի, 76-ամյա Միրզա Աբրամովին:
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, սակայն վերջինս, որ հարվածից մի քանի մետր շպրտվել է, տեղում մահացել է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում