Գլխավոր Ահազանգ ԱԱԾ-ն՝ Թուրքիայից Հայաստան ժամանող հատուկ ջոկատայինների մասին

ԱԱԾ-ն՝ Թուրքիայից Հայաստան ժամանող հատուկ ջոկատայինների մասին

0

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ տարբեր լրատվամիջոցների կողմից տարածվող եւ Հայաստանի Հանրապետություն՝ Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի հատուկ խմբի ներկայացուցիչների մուտքի վերաբերյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Հերքելով այդ տեղեկությունը՝ մեր հայրենակիցներին կրկին հորդորում ենք տուրք չտալ նմանատիպ ապատեղեկատվություններին, ցուցաբերել զգոնության, իսկ չճշտված լուրեր տարածողներին կոչ ենք անում զերծ մնալ այդօրինակ գործելաոճից:

 

Մեկնաբանել