SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ ՝ փետրվարի 28-ին, ոստիկանության Արարատի մարզային վարչության (վարչության պետ Կամո Ցուցուլյանի), ոստիկանության Արարատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժնի պետ Վահագն Գրիգորյանի գլխավորությամբ, Արարատի մարզում իրականացրել են «Ձեր գնացքը գնացել է» օպերացիան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07:00-ի սահմաններում Արարատի ոստիկանությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Հարավկովկասյան երկաթգծի էլեկտրագնացքից Արմաշ գյուղից 2 կասկածելի ուղեւորներ են իջել Արարատ կայարան, որոնց մոտ եղել է մի քանի պարկ: Արարատի մարզի ոստիկանները 3 խմբերի են բաժանվել, որոնք ղեկավարել են մարզի ոստիկանապետ Կ. Ցուցուլյանը, Արարատի բաժնի պետ Վ Գրիգորյանը եւ ոստիկանության Արարատի բաժնի հերթապահ մասի պետ Հակոբյանը:
Տաք հետքերով ոստիկանները Արարատ գյուղի կենտրոնական փողոցից գողություն կատարելու կասկածանքով Արարատի ոստիկանություն են բերման ենթարկել Արարատ քաղաքի բնակիչ, 59-ամյա Գ. Գ.-ին, Արմաշ գյուղի բնակիչ, 42-ամյա Ս. Զ.-ին եւ 44-ամյա Է. Խ.-ին: Արդեն ոստիկանությունում փաստերով հիմնավորվել է, որ Ս. Զ.-ն եւ Է. Խ.-ն Արմաշ գյուղի Արցախի փողոցում գործող անհատ ձեռներեցին պատկանող խանութի պատուհանը կոտրելու միջոցով մուտք են գործել խանութ եւ այնտեղից գողացել 9 տուփ արեւածաղիկ, 13 տուփ սուրճ, 4 շիշ կոնյակ, 19 հատ կրակայրիչ, 15 տուփ տարբեր տեսակի քաղցրավենիք, եւ 655 տուփ տարբեր տեսակի ծխախոտ: Գ. Գ.-ն, Ս. Զ.-ն եւ Է. Խ.-ն կատարվածի մասին բացատրություն տալուց հետո բաց են թողնվել:
Ոստիկանների կողմից հայտնաբերված գողոնը ոստիկանները հանձնել են Արմաշի համայնքապետ Հակոբ Զեյնալյանին:
Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։