Գեղարքունիքի փոխմարզպետ, ՀՀ նախկին զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասված է.
«Հարգելի հայրենակիցներ,
Հայաստանի Հանրապետության իշխանության անհեռանկար քաղաքականությունը հանգեցրեց նրան, որ վարչախումբը ձեռնոց նետեց Հայաստանի Զինված Ուժերին՝ մի բան, որ նշանակում է ձեռք բարձրացնել հայոց սրբության՝ հայկական բանակի վրա:
Ես՝ որպես հայկական բանակի ստեղծման ակունքներում կանգնած գեներալ, այս ամենը չեմ կարող հանդուրժել եւ ներել բանակի դեմ ցանկացած ոտնձգություն՝ առավել եւս սեփական երկրի իշխանության կողմից, հետեւաբար՝ այսօրվանից իմ դիմումի համաձայն հեռանում եմ Գեղարքունիքի մարզպետի աշխարհազորի գծով տեղակալի պաշտոնից եւ միանում եմ ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը եւ սատարում եմ գլխավոր շտաբի պետին:
Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը…»։