Վանաձորի ավագանու անդամ Քրիստ Մարուքյանը գրել էր, որ քաղաքում վարչական ռեսուրսի ողջ կարողությամբ «մարդահավաք» է իրականացվում վաղվա հանրահավաքի ու երթի համար: Ահազանգի հետքերով Yerevan.Today-ը զանգահարեց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին։
Պարոն Ասլանյան ասում են, որ դուք մարդ եք հավաքում վաղվա հանրահավաքի համար
Ճի՛տն ասած՝ համացանցում տեղեկատվություն ընկավ, բայց պաշտոնապես ասում եմ, որ Վանաձորի քաղաքապետարանը նման որևէ պրոցեսի մեջ ներգրավված չի, աշխատանքային սովորական երկուշաբթի է վաղը։
Եթե Դուք չեք, բա Ձեր ղեկավարած քաղաքում ո՞վ է վարչական ռեսուրս կիրառում։
Հաստատ ես չեմ բերելու։ Բոլոր հիմնարկ-ձեռնարկությունները չեն համայնքապետարանի տրամադրության կամ վերահսկողության տակ, կառույցներ կան, օրինակ՝ դպրոցները, որ մերը չեն։
Իսկ ո՞վ է բերում, ով է ճնշում բանեցնում, դուք պետք է, չէ՞, քաղաքում կարգ ու կանոն հաստատեք։
Ճիշտն ասած՝ բացի համացանցից, ուրիշ նման տեղեկատվություն չունեմ։ Ամեն դեպքում, համյանքապետարանի որևէ կառույց, քաղաքապետարանի աշխատակից նման պրոցեսների մեջ ներգրավված չէ, դա պաշտոնապես կարող եմ հայտարարել։
Իսկ առաջարկ կամ պահանջ չեք ստացե՞լ «վերևից»։
Ոչ մեկից նման առաջարկ չեմ էլ կարող ստանալ։
Բա Շիրակում, Արագածոտնում, մարզպետները գյուղապետերին, քաղաքապետերն պարտադրում են, կա նման խոսակցություն։
Ես տարբեր մարզպետարաններից տեղյակ չեմ։
Օրինակ Լոռու մարզպետն առավոտից գրառում է անում միտինգի համար։
Կներեք՝ ես մարդկանց անձնական գրառումները չեմ մեկնաբանում։ Գրառումներն ինձ ոչ մի կերպ չեն առնչվում, մենք մեր սովորական ամենօրյա աշխատանքով ենք զբաղված։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում