Գլխավոր Մարզեր ԱՐԱՐԱՏ Հատուկ օպերացիա Արարատում․ հայտնաբերվել է 4 կգ հերոին, 2 կգ ափիոն

Հատուկ օպերացիա Արարատում․ հայտնաբերվել է 4 կգ հերոին, 2 կգ ափիոն

0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝  ՀՀ  ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների  ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության եւ Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ անչափահասների սեռական անձեռնամխելիության դեմ պայքարի վարչության ծառայողներն, համագործակցելով  ոստիկանության Սյունիքի մարզային վարչության եւ ոստիկանության Մեղրիի բաժնի իրենց  գործընկերների հետ, ձեռնարկված հատուկ միջոցառումների ադյունքում փետրվարի 22-ին Սյունիքի մարզի Ալվանք գյուղից դեպի Շվանիձոր գյուղ տանող ճանապարհի երթեւեկելի մասի աջակողմյան հատվածում գտնվող փայտե էլեկտրասյան հարեւանությամբ հայտնաբերել են մոտ 4 կգ կշռով «հերոին» տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված եւ մոտ 2 կգ կշռով  «ափիոն»  տեսակի թմրամիջոցի նմանվող զանգված:

Ոստիկաններն ու քննիչները,  ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական  միջոցառումներ, ապա  քննչական  գործողություններ, փետրվարի 23-ին համագործակցելով ճանապարհայիոն ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի  2-րդ դասակի ծառայողների հետ,  ուշ երեկոյան Արարատի մարզի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքից ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու եւ իրացնելու կասկածանքով քրեական ոստիկանություն են բերման ենթարկել Գեղարքունիքի  մարզում ծնված, Երեւանում բնակվող  Վ. Բաբայանին, իսկ Մասիսի վարչական տարածքից նույն կասկածանքով՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի, Երեւանում ժամանակավորապես բնակվող  50-ամյա Յուսեֆ Հ.-ին եւ նրա ուղեւոր, Երեւանի բնակիչ,  43-ամյա Ա. Բադալյանին:

Վերջիններս քրեական ոստիկանությունից ներկայացվել են Հայաստանի քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչություն, որտեղ էլ քննչի որոշմամբ ձերբակալվել են:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել