Գլխավոր Մարզեր ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔ Ներքին Գետաշենի դպրոցականները «Մոլորակի երեխաները բարեկամներ են» խորագրով միջազգային մրցույթի հաղթողների շարքում

Ներքին Գետաշենի դպրոցականները «Մոլորակի երեխաները բարեկամներ են» խորագրով միջազգային մրցույթի հաղթողների շարքում

0

Գեղարունիքի Ներքին Գետաշենի N 2 միջնակարգ դպրոցում 40 տարի գործում է նկարչական բաժին, այն ղեկավարում է գեղանկարչուհի Նեկտար Սահակյանը:Նկարչական բաժնի սաները միշտ ակտիվ մասնակցություն են ցուցաբերել հանրապետական եւ միջազգային նկարչական մրցույթներին եւ փառատոներին:
2020 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Մինսկ քաղաքում անցկացվել է «Մոլորակի երեխաները բարեկամներ են» խորագրով մանկական նկարի 7-րդ միջազգային մրցույթը, որը կազմակերպել է Բելառուսի Հանրապետության կրթության նախարարությունը ու Երեխաների եւ երիտասարդների գեղարվեստական ստեղծագործությունների ազգային կենտրոնը:

Նկարչական մրցույթին մասնակցել են 4500–ից ավել երեխաներ՝ 27 երկրներից: Մասնագիտացված ժյուրիի կողմից 85 աշխատանքներ հաղթող են ճանաչվել «Գեղանկարչություն», «Գրաֆիկա» եւ «Խառը տեխնիկա» անվանակարգերում: Հաղթողները եւ մրցանակակիրները պարգեւատրվել են Բելառուսի կրթության նախարարության դիպլոմներով եւ բուկլետներով, իսկ 500 աշխատանքների հեղինակներ՝ Երեխաների եւ երիտասարդների գեղարվեստական ստեղծագործությունների ազգային կենտրոնի դիպլոմներով:

Այս մրցույթին մասնակցություն են ցուցաբերել եւ մրցանակների արժանացել Ներքին Գետաշենի թիվ 2 միջնակարգ դպրոցի նկարչական բաժնի սաները: Փետրվարի 24-ին ՀՀ Գեղարքունիքի մարզպետի անունից մրցանակակրիներին եւ նրանց ուսուցչուհուն շնորհավորել եւ դիպլոմները հանձնել է մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը:
Մրցույթի հաղթողներն են՝ Ժասմենա Վահանյանը, Մերի Մկրտչյանը, Անյա Բուռնությանը, իսկ մրցանակակիրները՝ Արտյոմ Բուռնությանը, Սեւակ Ավեյանը, Կամելիա Խաչատրյանը, Նվեր Փինաչյանը, Լիզա Սարիբեկյանը, Լաուրա Թաթոյանը, Բաբիկ Պողոսյանը, Էմմի Խաչատրյանը, Նարեկ Կիրակոսյանը, Ալլա Բաղդասարյանը, Շուշան Գորանցյանը, Թամարա Հովնիկյանը, Անահիտ Սիմոնյանը:

Մեկնաբանել