Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ «Տուրիզմ ռեստարտ 2021»՝ տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով՝ Լոռու մարզում

«Տուրիզմ ռեստարտ 2021»՝ տուրիզմի զարգացմանն ուղղված համաժողով՝ Լոռու մարզում

0

Լոռու մարզից մեկնարկեց «Տուրիզմ ռեստարտ-2021» օֆլայն եւ անվճար կոնֆերանսների շարքը:
Ծրագիրը կյանքի կոչվեց Լոռու մարզպետարանի աջակցությամբ եւ One Way ընկերության նախաձեռնությամբ:
Կոմիտասի անվան արվեստի դպրոցը համախմբեց մարզի զբոսաշրջության դերակատարներին եւ զբոսաշրջության ոլորտին առնչվող անհատներին ու կազմակերպություններին: Համաժողովին մասնակցում էին Լոռու փոխմարզպետ Գոռ Ասրյանը, Լոռու մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը:

Լոռու փոխմարզպետը, հանդես գալով ողջույնի խոսքով, շեշտեց՝ զբոսաշրջության զարգացումը մեր մարզի համար առաջնահերթություն է, իսկ Լոռին՝ մեծ պոտենցիալ: Գոռ Ասրյանը մարզի ղեկավարի եւ իր անունից վստահեցրեց՝ մարզպետարանը քայլեր է ձեռնարկում տուրիզմի զարգացմանը նպաստելու եւ Լոռու մարզի ունեցած զբոսաշրջային պոտենցիալը նպատակային օգտագործելու համար:

Տուրիզմի ներկայացուցիչները՝ կիսվեցին իրենց փորձով,խոսեցին տուրիզմի զարգացման հեռանկարների եւ առկա հնարավորությունների մասին:
Ներկայացրին առաջարկներ, թե ինչպես ճգնաժամային իրավիճակից հետո վերսկսել աշխատել նոր տեմպով ու եռանդով:
Ձեռք բերվեցին նոր կապեր: Քննարկվեցին համագործակցության հետագա հնարավորությունները։

Մեկնաբանել