Գլխավոր Մարզեր ԼՈՌԻ Առողջական խնդիրներով զորակոչված, պատերազմի առաջին օրը զոհված Էրիկ Խաչատրյանի ոդիսականը

Առողջական խնդիրներով զորակոչված, պատերազմի առաջին օրը զոհված Էրիկ Խաչատրյանի ոդիսականը

0

Լոռու մարզի զինկոմ Սամվել Գեւորգյանի կողմից զինծառայության համար պիտանի ճանաչվելուց օրեր անց 18-ամյա զինվոր Էրիկ Խաչատրյանի ոտքերը այտուցվել են։

Ըստ civilnet.am–ի ծառայության վայր հասնելուն պես Էրիկին տեղափոխել են Մատաղիսի զորամասի բուժկետ, իսկ 14 օր հետո Մարտակերտի զորամասի բուժկետ են տարել: Մոր`Լեյլիի խոսքով՝ ծառայության 33 օրերին Էրիկը այտուցված ոտքերով, ցավերի մեջ չի կարողացել հագնել զինվորական կիսաճտքավոր կոշիկները եւ մեկ անգամ է մասնակցել շարային պատրաստվածության պարապմունքներին: Էրիկը զոհվել է պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, թշնամու կողմից Մարտակերտի զորամասի պայթեցված բուժկետում:

Էրիկ Խաչատրյանը ծառայության է մեկնել 2020թ. օգոստոսի 24-ին: Լեյլին ասում է՝ որդու ծառայության մեկնելուց երկու օր առաջ Լոռու մարզի զիմկոմիսարիատի Թումանյանի բաժանմունքի Մղարթ բնակավայրի զորակոչային հարցերով պատասխանատու Հարություն Կնյազյանն իրեն հայտնել է, որ Էրիկը աճուկային ճողվածք ունի, Վանաձորում վիրահատվելուց հետո է մեկնելու ծառայության: Երկու օր հետո զինկոմիսարիատից հեռախոսով Լեյլիին կրկին հաղորդել են, թե ծանուցում են տվել, Էրիկը ենթակա է ծառայության:

Վերջինիս հետ կապված զինկոմիսարիատի Թումանյանի բաժանմունքի պետ Անատոլի Ջամալյանը մեզ բացատրեց. «Այդ տեղեկությունը Էրիկ Խաչատրյանի մորը հայտնելուց երկու օր հետո մենք ստացել ենք Լոռու մարզի զինկոմ Սամվել Գեւորգյանի եզրակացությունը, որ Էրիկ Խաչատրյանը ենթակա է զինծառայության եւ զորակոչվելու է բանակ: Էրիկ Խաչատրյանի սահմանափակումով ծառայության պիտանի լինելու մասին Ձեր հարցին կարող է պատասխանել զինկոմը»:

Այտուցված ոտքերի մասին Մատաղիսի բուժկետից մորը հայտնել է Էրիկը: Լեյլիի խոսքով՝ Էրիկի մոտ միշտ հեռախոս է եղել, եւ որդին իր հետ գրեթե ամեն օր խոսել է: Վերջին անգամ մոր հետ խոսել է սեպտեմբերի 26-ին: Այդ օրը նա մի քանի անգամ է զանգել մորը՝ հարցուփորձ է արել տան անցուդարձից: Երեկոյան ժամը 10-ի սահմաններում մորը զանգել է բարի գիշեր մաղթելու: Լսելով սկսված պատերազմի մասին՝ Լեյլին խուճապի է մատնվել:

Մի քանի օր անց հեռուստացույցով հայտարարվող զոհվածների ցուցակում նա կարդացել է որդու անուն-ազգանունը: Էրիկին այլ զոհվածների հետ Վանաձոր են տեղափոխել: Լոռու մարզի նախկին մարզպետ Անդրեյ Ղուկասյանը ավագ եղբորը՝ Անուշավանին հեռախոսով առաջարկել է գնալ Վանաձոր՝ Էրիկի դին  ճանաչելու: Եղբոր դեմքը ամբողջովին այրված է եղել, Անուշավանը չի ճանաչել նրան: Լեյլին ԴՆԹ է պահանջել։ «Ես արյուն տվեցի, ԴՆԹ-ն մոտ 20 օր տեւեց: Էրիկին Մղարթ են տեղափոխել հոկտեմբերի 29-ին»,- հայտնեց մայրը:

Մոր եւ մորեղբոր ասելով՝ ծառայության մեկնելուց առաջ Էրիկը քթից արյունահոսություններ, իսկ 13 տարեկանում նաեւ երիկամային քարի նոպաներ է ունեցել: 2015թ. ապրիլի 8-ին «Արաբկիր» բժշկական համալիրի երեխաների եւ դեռահասների ինստիտուտում ուլտրաձայնային հետազոտությամբ Էրիկի երիկամներում հայտնաբերվել են միկրոլիտներ (քարեր) երկու կողմից, ձախից նաեւ բաժակի կանգ, միկրոլիտ 3-6 մմ, ձախ միզածորանի ինտրամուրալում (պատերի ներսում) 2,9-3 մմ միկրոլիտ: Միզապարկ 135 մլ, մնացորդային մեզի առկայություն 25 մլ:

Լեյլին հիշեց, որ այդ ժամանակ Էրիկը մեկ ամիս շարունակ երիկամային ցավերից չէր հանգստանում, կերածը հետ էր տալիս, շուտ էր հոգնում: Էրիկի բժշկական հաշվառման վայրի՝ Արեւածագ բնակավայրի բժշկական ամբուլատորիայի տնօրեն, ընտանեկան բժիշկ Նաիրա Դավիթավյանը հայտնեց, որ Էրիկը 2015թ. մարտ, ապրիլ ամիսներին երիկամային քարի բուժումներ է ստացել Արեւածագի ընտանեկան բժշկուհի Օֆելյա Գեւորգյանի նշանակումներով:

Նաիրա Դավիթավյանի խոսքով՝ նախազորակոչային եւ զորակոչային 14-18 տարեկանում զինվորական բժշկական հանձնաժողովի կողմից Էրիկի առողջական վիճակի որեւէ փորձաքննության արդյունք Արեւածագի ամբուլատորիա չի ուղարկվել եւ իրենց կողմից երիկամային քարի դեմ նրա բուժումը չի շարունակվել։ «Կարող է՝ Էրիկը անցած տարիներին երիկամային քարը գցել է, տղամարդկանց մոտ այդպես պատահում է»,- ենթադրեց բժշկուհի Դավիթավյանը:

Մոր խոսքով՝ զորակոչվելուց առաջ ֆիզիկական աշխատանք կատարելիս Էրիկը մեջքի ցավերից միշտ բողոքել է. «Ասում էր՝ մա՛մ, միշտ մեջքիս եւ միզապարկիս ցավը զգում եմ»:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել