Գլխավոր Արտակարգ 42-ամյա կինը «BMW-X5»–ով բախվել է ճաղավանդակներին ու ընկել 4 մետր բարձրությունից

42-ամյա կինը «BMW-X5»–ով բախվել է ճաղավանդակներին ու ընկել 4 մետր բարձրությունից

0

Փետրվարի 28-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երեւանում:  Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը,  Ժամը 22:50-ի սահմաններում, Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա Ալվարդ Վարդանյանը՝ իր վարած BMW-X5 մակնիշի ավտոմեքենայով, Աշտարակի խճուղուց դեպի Հալաբյան փողոց ընթանալիս, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված երկաթե ճաղավանդակներին, կոտրել դրան եւ մոտ 4 մետր բարձրությունից ընկելով, կողաշրջված վիճակում հայտնվել երթեւեկելի գոտուց դուրս:

Վթարի հետեւանքով վարորդը տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն, որտեղ բուժօգնություն ստանալուց հետո բժիշկներին հայտնել է, որ հրաժարվում է հիվանդանոցում մնալուց, քանի որ իրեն լավ է զգում:

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել