Գլխավոր Մարզեր ՏԱՎՈՒՇ Համայնքների ղեկավարները դիմել են Սահմանադրական դատարան․ «Հրապարակ»

Համայնքների ղեկավարները դիմել են Սահմանադրական դատարան․ «Հրապարակ»

0

«Հրապարակ» թերթը գրում է. «Փետրվարի 22-ին լրացել է Դիլիջանի երկարամյա համայնքապետ Արմեն Սանթրոսյանի լիազորությունների ժամկետը։ Օրենքով նա պետք է նշանակվեր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, սակայն Նիկոլ Փաշինյանի հրամանով փետրվարի 26-ին Դիլիջանի քաղաքապետի ԺՊ է նշանակվել ավագանու անդամ, իր սեռը ձեւաթղթում «արու» գրած ոմն Դավիթ Սարգսյան։

Դիլիջանի արդեն նախկին քաղաքապետ Արմեն Սանթրոսյանն էլ մեզ ասաց, որ ինքն այս հարցով դիմել է Սահմանադրական դատարան՝ վիճարկելու իրեն ԺՊ չնշանակելու որոշումը։ Ըստ նրա, դա սահմանադրական կարգի խախտում է։ Մենք տեղեկացանք, որ Սանթրոսյանի հետ միասին եւս յոթ համայնքապետ է այս հարցով դիմել ՍԴ՝ մեկ միասնական դիմումով»:

Շարունակությունը թերթի այօրվա համարում։

Մեկնաբանել