Գլխավոր ԵՐԵւԱՆ Հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր

Հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում կնշվի որպես ազգային փոքրամասնությունների օր

0

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի նախագիծը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների օր նշել:

«Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց Ռուստամ Բաքոյանը:

«Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ կատարվել են փոփոխություններ: Սեպտեմբերի վերջին շաբաթը փոխել ենք հոկտեմբերի առաջին կիրակիով: Սրա շուրջ քննարկումներ եմ ունեցել նաեւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ, եւ եկել ենք ընդհանուր հայտարարի, որ հոկտեմբերի առաջին կիրակին Հայաստանում նշվի որպես ազգային փոքրամասնությունների օր»,- ասաց Բաքոյանը:

Անդրադառնալով օրվա փոփոխության պատճառներին՝ պատգամավորն ասաց՝ հնարավոր էր, որ ամեն 7 տարին մեկ այդ օրը լիներ սեպտեմբերի 27-ը:

«Իսկ ՀՀ քաղաքացիները, այդ թվում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչնեը երբեք չեն կարողանա նշել որպես տոն, մինչեւ մենք չունենանք համապատասխան հաղթանակ»,- նշեց նա:

Մեկնաբանել