Գլխավոր Արտակարգ Շղթայական վթար․ Վայոց ձորում բախվել են 7 ավտոմեքենա

Շղթայական վթար․ Վայոց ձորում բախվել են 7 ավտոմեքենա

0

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com–ը, մարտի 2-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով՝ շղթայական ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։  Ժամը 11։40-ի սահմաններում Երեւան-Մեղրի ավտոճանապարհի 164 կմ հատվածում բախվել են КрАЗ, Opel, 2 Ford Transit, 2 Mercedes Sprinter, Mitsubishi բեռնատար եւ Mercedes բեռնատար մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։  Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ \

Շարունակությունը սկզբնաղբյուր կայքում։

Մեկնաբանել