Ազգային ժողովը մարտի 2-ին քննարկում է Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների խնդիրը: Քննարկումն անցկացվում է դռնփակ:
Ազգային ժողովի հայտարարության նախագիծը, որով դատապարտվում է Ադրբեջանի քաղաքականությունը`խոչընդոտելու եւ անտեղի հետաձգելու ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց, այդ թվում` կանանց վերադարձման գործընթացը, ներկայացրել է պատգամավորների առնվազն 1/5-ը: