Գլխավոր Հասարակություն Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ծանր վիճակում է

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը ծանր վիճակում է

0

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ներկայացրեց, թե ինչ պատճառաբանությամբ է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ Սամվել  Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնել Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուի պաշտոնից:

«Սամվել Գրիգորյանն ինձ պարզաբանեց, որ հետպատերազմյան շրջանում, հաշվի առնելով Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի ծանր վիճակը, այսօր քան երբեւէ անհրաժեշտ է համակարգել դատարանի աշխատանքը եւ ապահովել Սյունիքի մարզի դատարանի բնականոն աշխատանքները, այդ պատճառով չի հավակնում ստանձնել Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր պաշտոնը»,- ասաց Վարդազարյանն Ազգային ժողովի նիստի ընթացքում:

Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական եւ վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի եւ Արսեն Մկրտչյանի թեկնածությունները։

 

Մեկնաբանել