Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ Առաջին օգնության հիմունքները՝ Կապանի թիվ 3 դպրոցում

Առաջին օգնության հիմունքները՝ Կապանի թիվ 3 դպրոցում

0

Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա կապակցությամբ, շարունակական միջոցառումների շարքում  Կապանի 3–րդ դպրոցում, երեկ՝ մարտի 2-ին հերթական գործնական պարապմունքն էր։

Դպրոցը հյուրընկալեց Հայկական Կարմիր խաչի ընկերության Սյունիքի մարզային մասնաճյուղի «Առաջին օգնության»  բաժնի կամավորներին։ Խմբի ղեկավարն ու անդամները՝ Մարիաննա Հարությունյանը, Հասմիկ Ազարյանը, Էլեն Գրիգորյանը, Արսեն Հովհաննիսյանը (Կապանի Բժշկական քոլեջ), Արթուր Գեւորգյանը (Կապանի թիվ 3միջն. դպրոց, 12_րդ դաս.) ինտերակտիվ գործնական պարապմունք անցկացրեցին իններորդ եւ յոթերորդ դասարանցիների համար՝ «Արյունահոսության տեսակները» եւ «Սիրտ_թոքային» վերակենդանացում»թեմաներով։

Եռանդուն, բոլոր հարցերին պատրաստակամորեն անդրադարձող կամավորների հետ հաղորդակցվելը ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում խթան հանդիսացավ հետագայում եւս մասնագիտական գիտելիքների եւ հմտությունների փոխանցման նպատակով համագործակցության եզրեր գտնելու համար։

Marzer.am-ը այս մասին տեղեկացավ «Բաղաբերդ» բարեգործական հասարակական կազմակերպության նախագահ, Կապանի թիվ 3 դպրոցի քիմիայի ուսուցչուհի  Վարդուհի Օհանջանյանի ֆեյսբուքյան էջից։

Մեկնաբանել