Գլխավոր Без рубрики Եղեգնաձորցիները ճանապարհվեցին բանակ

Եղեգնաձորցիները ճանապարհվեցին բանակ

0

Մարտի 3-ին Եղեգնաձորում կայացավ 2021 թվականի ձմեռային զորակոչի հերթական փուլը, որին ներկա էին ՀՀ Վայոց ձորի մարզպետ, մարզային զորակոչային հանձնաժողովի նախագահ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման ղեկավար, փոխգնդապետ Արմեն Նահապետյանը, ՀՀ ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետ Կոլյա Միքայելյանը, համայնքների ղեկավարներ եւ հոգեւորականներ:

Արարատ Գրիգորյանն անվտանգ ծառայություն ու բարի վերադարձ մաղթեց նորակոչիկներին եւ իր խոսքում կարեւորեց նրանց կողմից զինվորական կարգ ու կանոնի պահպանումն ու զինակից ընկերների նկատմամբ հոգատարության եւ հարգանքի ցուցաբերումը:
Մարզպետ Արարատ Գրիգորյանը նշեց, որ հայրենիքին ծառայելը յուրաքանչյուր քաղաքացու սրբազան պարտքն է, իսկ նորակոչիկի համար, դա նաեւ պարտականություն է:

Մարզպետը Հայոց բանակի բոլոր զինվորներին, այդ թվում նաեւ այսօրվա նորակոչիկներին,  մաղթեց ուժ, տոկոնություն ու անսասան կամք:

 

Մեկնաբանել