Գլխավոր ԵՐԵւԱՆ Ի՞նչ է խոստացել նախագահը Վանեցյանին

Ի՞նչ է խոստացել նախագահը Վանեցյանին

0

«Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչները ավարտել են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումը, որտեղ քննարկել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի ազատման դիմումի հետ կապված խնդիրը: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

«Մենք հանդիպեցինք նախագահի հետ: Նրա հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հարցեր` Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ազատման հրամանագրի նախագիծը Սահմանադրական դատարան ուղարկել-չուղարկելու առնչությամբ: Նախագահը լսեց մեր տեսակետները եւ ասաց, որ առաջիկա ժամերին իր որոշման մասին կհայտնի»,- ասաց Վանեցյանը՝ այլ մանրամասներ չհաղորդելով:

Մեկնաբանել