Հայաստանի Վայոց ձորի մարզում կկառուցվի նոր բժշկական կենտրոն: Այս մասին ետղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մեկնարկել է մարզային հիվանդանոցի կառուցման շինարարական աշխատանքների մրցույթային կարգով գնման գործընթացը:
Վայոց Ձորի մարզի նոր բժշկական կենտրոնը կլինի շուրջ 3800քմ մակերեսով, մեկ հարկանի, նկուղով, բաղկացած՝ հինգ մասնաշենքից: Նախատեսված է տանիքում ապահովել ուղղաթիռի համար հարթակ: Բժշկական հաստատությունը կունենա կաթսայատուն եւ ենթակայան։ Նախատեսվում է նաեւ արտաքին ինժեներական ցանցերի եւ կառույցների համակարգերի ներդրման, ներքին իժեներական ենթակառուցվածքների մոնտաժման եւ տարածքի բարեկարգման աշխատանքներ: Նախատեսված աշխատանքների ժամկետը 24 ամիս է:
«Մրցույթը կիրականացվի Ազգային բաց մրցույթ ընթացակարգով` օգտագործելով «Հայտեր ներկայացնելու հրավերը», որը սահմանվել է Համաշխարհային բանկի «Համաշխարհային Բանկի գնումների կանոնակարգեր ՆԾՖ փոխառուների համար/ «World Bank Procurement Regulations for IPF Borrowers» փաստաթղթով: Մրցույթը բաց է բոլոր հայտատուների համար` գնումների կանոնակարգերում սահմանված ձեւով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ հայտերը պետք է ներկայացվեն միայն էլեկտրոնային եղանակով՝ էլեկտրոնային գնումների «ARMEPS» (www.armeps.am կայքի) համակարգի միջոցով ոչ ուշ քան 2021թ-ի մարտի 30-ին, ժամը 15:00-ին: Ընդ որում, հայտը կազմող փաստաթղթերը պետք է լինեն կնքված, ստորագրված եւ բնօրինակից սկանավորված կամ էլեկտրոնային ստորագրությամբ հաստատված: